Թուրքիան ու ՌԴ–ն կքննարկեն Ղարաբաղի դիտարկման կենտրոնում թուրքերի մնալու ժամկետները

Թուրքիայի պաշտպանության նախարարը լրագրողներին հայտնել է, որ դիտարկման համատեղ կենտրոնի հարցում համաձայնության են եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հսկողության ու դիտարկման համատեղ կենտրոնում թուրք զինվորականների մնալու ժամկետների վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն։ Տեղեկությունը NTV հեռուստաընկերության եթերում հայտնել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ի՞նչ գին է պահանջում Թուրքիան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց

«Համատեղ կենտրոնի հարցում համաձայնության ենք եկել։ Կենտրոնի շինարարությունը շարունակվում է։ Մեր 30-60 ներկայացուցիչները, ռուսների հետ աշխատելով, անհրաժեշտ ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար», - ասել է Աքարը։

Նրա խոսքով` համատեղ կենտրոնում Թուրքիայից և Ռուսաստանից մեկական գեներալ է լինելու։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են