ՌԱԴԻՈ

Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին

Մշակութաբան Քնարիկ Միրզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` Ադրբեջանը դեռ համաձայնություն չի տվել Արցախում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու համար։
Sputnik
Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին

Մշակութաբան Քնարիկ Միրզոյանի դիտարկմամբ` բոլորն ականատես եղան, թե ինչպես էին պատերազմի ընթացքում բարբարոսաբար ոչնչացվում կամ պղծվում հայկական եկեղեցիներն ու մշակութային արժեքները, հետևաբար, շատ կոթողների ապագան իսկապես վտանգված է։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Ըստ նրա` խնդիրը կապված չէ միայն Ադրբեջանի հետ, որովհետև ներկայում այդ երկրին առնչվող շատ հարցերում ավելի շատ զգացվում է Թուրքիայի դերակատարությունը։

«Եթե շատ դեպքերում ադրբեջանցիները գործել են միջազգային կառույցների օրենքներից դուրս, ապա չի բացառվում, որ կարող են մերժել նաև ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկը` թույլ չտալով կազմակերպությանն առաքելություն իրականացնել Արցախում։ Նրանք ամեն ինչի ընդունակ են»,– նշեց մշակութաբանը։ 

Միրզոյանի կարծիքով` հայ առաքելական եկեղեցին, պետական մարմինները, որոնք կարող են ինչ–որ կերպ խնդրին լուծում տալ, պետք է գործեն համախմբված։ Ըստ նրա` չպետք է հույսը դնենք Ադրբեջանի վրա, թե նա կարող է ինչ–որ քայլ անել մեր պատմամշակութային կոթողների պահպանության հարցում։

Ադրբեջանը դեռ համաձայնություն չի տվել Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու համար

Մշակութաբանի խոսքով` մենք պետք է խնդրենք նաև ռուս խաղաղապահներին (որոնք պատասխանատվություն են ստանձնել կարգավորել վիճահարույց խնդիրները), որ նրանք այս հարցում նույնպես անմիջական միջամտություն ցուցաբերեն, թույլ չտան, որ հայկական կոթողները Արցախում և հարակից տարածքներում վերջնականապես ու ամբողջովին կործանվեն։ 

Միրզոյանը չի կարծում, որ ադրբեջանցիները գթասիրտ կգտնվեն ու չեն անի այն, ինչ արեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կամ Կանաչ եկեղեցու նկատմամբ։

Ըստ նրա` հարցը մնում է բաց, որը շտապ կարգավորման կարիք ունի, և պետք է նաև այնպես անել, որպեսզի Հայաստանի բնակիչները կարողանան ազատ ու անարգել մուտք գործել ոչ միայն Արցախ, այլև նրա հարակից տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներ ու պատմամշակութային ժառանգություն ներկայացնող վայրեր, որպեսզի հավատավոր մարդկանց ուխտագնացությունը չխոչընդոտվի։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները