Ոչ միայն Ղարաբաղը․ գեներալ Իվաշովը խոսել է Ղրիմի հարցում Անկարայի քաղաքականության մասին

Գեներալ Լեոնիդ Իվաշովի խոսքով՝ թուրքական պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ Ղրիմը Օսմանյան կայսրության նախկին տարածք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Անկարան ընդլայնում է ազդեցությունը Օսմանյան կայսրության նախկին հողերի վրա ու Ղրիմը դիտարկում է որպես իր նախկին  տարածք։ «Ռոյ ՏՎ» առցանց-ալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետք Լեոնիդ Իվաշովը։

«Թուրքիան Զելենսկու կառավարության հետ պաշտոնական մակարդակով բանակցում է Նովոռոսիայի ու Ղրիմի խնդրի մասին։ Ընդ որում՝ Թուրքիան ասես չեզոք է խոսում Ղրիմի մասին, այն որպես ռուսական չի ճանաչում, միաժամանակ չի խոստանում այն Ուկրաինային վերադարձնել։ Այսինքն՝ իր խաղն է խաղում», - ասել է գեներալը։

Թուրքիայի փոխնախագահի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում․ տեսանյութ

Իվաշովի խոսքով՝ թուրքական պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ Ղրիմը Օսմանյան կայսրության նախկին տարածք է։

«Այնպես որ, այս խաղը միայն Ղարաբաղով չի ավարտվի։ Դա շարժում է Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ու ակտիվություն է, որը ցուցաբերում են այնտեղ երրորդ կարգի պաշտոնյաները և այլն», - նշել է նախկին գեներալ-գնդապետը։

Իվաշովը նշել է, որ Թուրքիայում Ուկրաինայի հետ պետական մակարդակով աշխատում են Ղրիմի ու Դոնբասի հարցի շուրջ։