ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները քիչ առաջ 2 պահանջ ներկայացրեցին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Կազմակերպիչները նաև հորդորում են չտրվել սադրանքների՝ ուշադրություն հրավիրելով, որ ոստիկաններն աստիճանաբար մոտենում են իրենց։
Հիշեցնենք, որ նրան վաղ առավոտյան բերման էին ենթարկել, իսկ նախորդ օրը Առուշ Առուշանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին՝ արգելել վարչապետի մուտքը Սյունիք։
Հավելենք նաև, որ ճանապարհը փակած տեղացիներին միացել են մայրաքաղաքից Սյունիք մեկնած «Ադեկվադ» միաբանության անդամներ։