Ռազմական գործողությունների վայրերից նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1039 աճյուն

Որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի մոտակայքում գտել են ևս 27 զինծառայողի ու 2 քաղաքացու աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: 

«ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում:

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի դադարից հետո հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհայտ կորածների մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։