Կորոնավիրուսից տուժած անապահով ընտանիքներին սննդի փաթեթներ կբաշխվեն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերն արդեն սկսել են շահառու ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքները։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից` Կոտայքի և Երևանի անապահով 44 000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցալ-տնտեսական հետևանքների պատճառով։

Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծացնող նոր գործոն

Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերը շահառու ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն սկսել են ու ակնկալում են նոր կամավորների ներգրավում։

Կամավորական աշխատանքներին կարելի է միանալ՝ զանգահարելով 077 77 90 85 հեռախոսահամարով։

Ծրագրում ներգրավված ընտանիքներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խոստանում է առաջիկայուն առավել մանրամասն տեղեկություններ հաղորդել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240–ով և դարձել 154065: