ՀՀ ՊՆ–ն կտրականապես հերքում է Տավուշի գյուղերի վերաբերյալ տեղեկությունը

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Տավուշի մարզպետը մեկնաբանում է Տավուշի 2 գյուղերը հանձնելու մասին լուրերը

«Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելուց»,– Sputnik Արմենիային ասացին գերատեսչությունից։

Նշենք, որ սոցիալական կայքերում, մասնավորապես որոշ Տելեգրամ–ալիքներում տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանի հետ միջպետական սահմանի վերանայման համատեքստում ՊՆ–ն Երրորդ կորպուսի հրամանատարությանը հրահանգել է հեռանալ Տավուշի մարզի երկու սահմանամերձ գյուղերի տարածքից։ Ըստ հրապարակման` դրանք հանձնվելու են Ադրբեջանի վերահսկողությանը։

Փաշինյանին միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին. քահանան սպառնալիքներից չի վախենում

Հրապարակումներում ենթադրվում է անգամ, որ կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը չի կատարի վերադասի այդ հրամանը։