Ես գալիս եմ ոչ թե վերքի վրա աղ լցնելու, այլ հարցերին պատասխանելու համար. Նիկոլ Փաշինյան

Վաղ առավոտից մի խումբ սյունեցիներ բողոքի ակցիա են իրականացնում Սյունիք տանող ավտոճանապարհին՝ թույլ չտալու համար վարչապետի այցը մարզ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի -Sputnik. Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլը թռավ». սյունեցիները բղավեցին իրենց գլխավերևում հայտնված ուղղաթիռի հետևից

«Ես որոշակի պատկերացում ունեմ, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու, ու որոշակի համոզմունք ունեմ, որ իվիճակի կլինեմ դրանց պատասխանել... Իմ նպատակը ոչ թե վերքի վրա աղ լցնելն է, ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, այլ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մի խումբ սյունեցիներ բողոքի ակցիա են իրականացնում Սյունիք տանող ավտոճանապարհին՝ թույլ չտալու համար վարչապետի այցը մարզ։

Նախորդ օրը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին՝ արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Այս գիշեր նրան բերման են ենթարկել։

Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներից մեկն էլ Առուշանյանին ազատ արձակելն է։

«Եթե հրաժարական տաք, մեզ կդավաճանեք». Փաշինյանն արդեն Սառնակունք գյուղում է