ՌԱԴԻՈ

Ձեռք չմեկնելը դեռ չի նշանակում, որ հոգևորականը եկեղեցում ինչ-որ մեկին մերժեց. տեր Եսայի

Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է միջադեպին, որի ժամանակ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու սպասավոր տեր Պարգև քահանա Զեյնալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել սպասել Աստծո դատաստանին ու հրաժարվել է սեղմել նրա ձեռքը։ 
Sputnik

 

Ձեռք չմեկնելը դեռ չի նշանակում, որ հոգևորականը եկեղեցում ինչ-որ մեկին մերժեց. տեր Եսայի

Եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չընդունելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև նա մտել է եկեղեցի, վառել է իր մոմը, գուցե արել է իր աղոթքը, բայց ոչ ոք նրան եկեղեցուց դուրս չի հրավիրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը։

Պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել. Թաթոյանն անդրադարձել է Սիսիանի քահանայի խնդրին

«Իսկ ձեռք չմեկնելը դեռ չի նշանակում, որ հոգևորականը եկեղեցում ինչ–որ մեկին մերժեց։ Դա քահանայի անձնական դիրքորոշումն էր, որի իրավունքը նա ունի, և որի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել։ Իրականում ոչ մի արտառոց բան չի եղել, մանավանդ, որ այստեղ խոսքը պարզ հավատացյալի մասին չէ, վարչապետի մասին է, որին գուցե մեր հասարակության շատ անդամներ, այդ թվում` տեր հայրն ունի հարցեր, որոնց կապակցությամբ ակնկալվում են մեր իրականությանն առնչվող պատասխաններ»,– նշեց քահանան։

Տեր Եսայի քահանա Արթենյանի կարծիքով` տեղին չէ խոսել այն մասին, որ քահանան մերժել է հավատացյալի հանդեպ հոգևոր խնամք կամ հոգևոր սպասավորություն իրականացնել, մանավանդ, որ այդ մարդը չի էլ գնացել հոգևոր խնամք ստանալու, նա պարզապես մտել է եկեղեցի և  մոմ վառել։ 

Փաշինյանին միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին. քահանան սպառնալիքներից չի վախենում

Քահանայի համոզմամբ` հոգևոր դասն իր ձևակերպումներում ու քննադատություններում, անկախ նրանից, թե ում է քննադատում և ինչի համար, միշտ եղել է զուսպ, սակայն յուրաքանչյուր հոգևորական, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալ և խոսել այդ մասին, ինչը քննարկման ենթակա չէ, մանավանդ, եթե մտահոգությունը վերաբերում է մեր հայրենիքի ապագային, նրա անվտանգությանը։ Ըստ նրա` սա քաղաքականություն չէ, այլ մեր ազգային կեցության հարցն է։   

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Սյունիք, շրջեց Սիսիանով։

Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև մտավ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառեց և մոտեցավ տեղի քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը և ի պատասխան ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը։

«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի