ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, գիտնականները, պրոֆեսորները հայտարարություն են տարածել այն մասին, որ միանալու են վաղը`դեկտեմբերի 22-ին հայտարարված գործադուլին։
«Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը, և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային»,– ասված է ԵՊԲՀ-ի տարածած հայտարարության մեջ։
Համալսարանականները բոլորին կոչ են անում այս պայթունավտանգ պահին իրավիճակը սթափ գնահատել և որևէ կերպ անհամերաշխության ու պառակտման փորձեր չնախաձեռնել։
Դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին ՀՀ-ի և Սփյուռքի ավելի քան 300 բուժաշխատողների պահաջին` ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների ու կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման մասին:
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Նշենք, որ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ ևս հայտարարել են միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին միանալու իրենց որոշման մասին։
Համահայաստանյան գործադուլին միացել է նաև Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնը։