ՌԱԴԻՈ

Ո՞րն է այս վիճակից դուրս գալու կարևոր քայլը. Թևան Պողոսյանը` ներքաղաքական ճգնաժամի մասին

Ինչո ՞ւ է ներքաղաքական ճգնաժամն օրեցօր ավելի ու ավելի խորանում, ի՞նչ ունենք այսօր, դեպի ո՞ւր ենք գնում: Այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ:
Sputnik
Ո՞րն է այս վիճակից դուրս գալու կարևոր քայլը. Թևան Պողոսյանը` ներքաղաքական ճգնաժամի մասին

Երկիրը, պետությունն ու պետականությունը ձեռքից գնում են, մինչդեռ ժողովրդի մի ստվար զանգված թմբիրի մեջ է կամ շարունակում է անտարբերություն դրսևորել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական կոլապսի և դրանից բխող հետևանքների մասին:

«Կորցնում ենք մեր հայրենիքը: Այս իրավիճակում ժողովուրդը պետք է որոշի՝ իր համար հայրենիքն արժեք ունի, թե ոչ, եթե ունի, ուրեմն պետք է կանգնի, պաշտպանի: Նախ` հայրենիքը եկեք պաշտպանենք, հետո կորոշենք՝ ինչ անենք»,- ասաց նա:

Սյունիքի հետ սահմանակից հողերն օգտագործվել են Արցախի հետ համաձայնագրերի հիման վրա. մարզպետ

Պողոսյանի խոսքով՝ իշխանությունը, որը մինչև պատերազմը և հետպատերազմական շրջանում ևս զբաղված էր մարդկանց տեսակավորելով, սևերի և սպիտակների, հների և նորերի, էլիտար և ոչ էլիտար խմբերի բաժանելով, հիմա էլ ասում է՝ նոր հայրենիք ենք կառուցելու, այն դեպքում, երբ պետական ինստիտուտները տևական ժամանակ է՝ չեն գործում, իսկ այդ հայրենիքում Արցախի մասին խոսք անգամ չկա:

«Փաշինյանն ասաց, որ նոր հայրենիք ենք կառուցում, նորովի, իսկ Արցախի մասին՝ ոչ մի բառ: Այդ բեռից պրծան, գցեցին մի կողմ, հիմա փորձելու են ինչ-որ բաներ անել, հիմա ինչով են հայրենիք կառուցելու, ումով են կառուցելու»,- նշեց Պողոսյանը: 

Նա համոզված է, որ ոչ միայն կառավարության ղեկավարը, այլև նրա ամբողջ թիմը չեն սիրում Հայաստանն ու հայ մարդուն այնքան, որ անվտանգության աշխատակիցների աննախադեպ հսկողությամբ ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեցին Եռաբլուր, որտեղ նրանց ծափողջույններով ու նախընտրական քարոզարշավ հիշեցնող «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով դիմավորեցին:

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկ խոնարհել զոհվածների շիրիմներին

«Եռաբլուրը ծափահարությունների՞ տեղ է։ Եթե ծափահարեին Մոնթեի համար, եթե ծափահարեին Վազգեն Սարգսյանի համար, ինչ-որ տեղ ես դա կհասկանայի: Իշխանությունն իր գործողություններով ապացուցեց, որ իրենք նույնիսկ սրբություն չունեն: Եռաբլուրում մենք տեսանք «Եռաբլուրի գրավում» գործողությունը»,- հավելեց Պողոսյանը: 

Նրա կարծիքով, եթե նույնքան ջանք ու եռանդ դնեին Շուշիի ինքնապաշտպանական մարտերում, որքան ամեն գնով պանթեոն այցելելու համար, ապա այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, բայց ունենք այն, ինչ ունենք. հայտարարվեց սգո երթ և այն ուղեկցվեց այնպիսի գործողություններով, որը որևէ մեկի մոտ սգո երթի տպավորություն չթողեց:

«Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք, Նիկոլ». Առուշանյանը` ճանապարհին ադրբեջանական դրոշների մասին

Պողոսյանը շարունակում է պնդել, որ վտանգավոր թնջուկից դուրս գալու կարևորագույն քայլը իշխող քաղաքական թիմի խաղաղ հեռացումն է, որին կփոխարինի հակաճգնաժամային, անցումային կառավարությունը:

Նրա կարծիքով`եթե ամեն ինչ հարթ ընթանա, հիմնական ճգնաժամերը հաղթահարելուց 6 ամիս կամ մեկ տարի անց կանցկացվեն արտահերթ ընտրություններ, և Հայաստանն աստիճանաբար կբռնի սահմանադրական զարգացման ուղին: