Վլադիմիր Պուտինը հստակ խնդիր է դրել ռուսական հատուկ ծառայությունների առաջ

Ռուսաստանի նախագահն ասել է, որ առավել լուրջ ուշադրություն պետք է դարձնել տեղեկատվական անվտանգությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները պետք է շարունակեն վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև լրջագույն ուշադրություն դարձնեն ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին, ապահովեն Ռուսաստանի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության մարմինների աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսքում:

«ԱԴԾ-ի և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հովանու ներքո գործող այլ ծառայությունների աշխատակիցները պետք է այսուհետ ևս գործեն նույնպիսի վճռականությամբ ու հետևողականությամբ»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել նաև հակահետախուզության մարմինների աշխատանքում ձեռք բերված հաջողությունները։ Լրջագույն ուշադրություն պետք է հատկացնել տեղեկատվական անվտանգությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև ընթացիկ տարվա 11,5 ամսվա ընթացքում ահաբեկչական ուղղվածության գրանցված երկու հանցագործություններին:

Ղարաբաղում կողմերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ հայտարարության պահին էին. Պուտին