ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Պենզա քաղաքում անցկացվող Վորոնինի գավաթի խաղարկությունից հայ մարմնամարզիկները դատարկաձեռն չեն վերադարձել։ Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկության ժամանակ նրանք նվաճել են 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայութունը։
Նշենք, որ Հայաստանը ներկայացնում էին Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը։
«Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բազմամարտում Դավթյանն անգերազանցելի է եղել և նվաճել է ոսկե մեդալ։
Առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։
Արման Անդրեասյանը դարձավ բրոնզե մեդալակիր, Վազգեն Թևանյանը եզրափակիչում է
Նա նաև երկու բրոնզե մեդալ է նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում։ Մեր մյուս մարմնամարզիկը՝ Արմեն Պետրոսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։