Գորիս-Կապան ճանապարհի մի կողմում կլինեն Հայաստանի սահմանապահ զորքերը, մյուսում` Ադրբեջանի

Պաշտպանության նախարարությունից խոստանում են առաջիկա օրերին տալ հավելյալ պարզաբանումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». կյանքը` Դավիթ Բեկում. տեսանյութ

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի  21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

ՊՆ-ից ասում են՝ առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ։

Հեշտ չի լինելու. Ղարաբաղյան հակամարտության լուծումը դեռ առջևում է

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցները երեկ Սյունիքի մարզից տեղեկացրել էին, որ  Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել։