Եվս 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել Ջաբրայիլի հատվածում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել որոնողական աշխատանքների ընթացքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Արցախում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում ևս 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։

«Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի մոտակայքում գտել են ևս 27 զինծառայողի ու 2 քաղաքացու աճյուն

Նշենք, որ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում 892 զոհված զինծառայողի մարմին է հատնաբերվել։