ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ամարասի վանական համալիրում սուրբ նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգի է մասնակցել։ Տեղեկությունը նախագահը Facebook-ի իր էջում է հայտնել։Նախագահը տեղեկացրել է, որ հոգևոր արարողությանը նաև վանքի պաշտպաններն են մասնակցել։
«Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար»,- գրել է նախագահը։
Վարչապետը դստեր հետ Տավուշում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։
Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սգո երթ անցկացվեց Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։