70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

Ժամկետային զինծառայողները որոշ ժամանակ բժիշկների հսկողության տակ կգտնվեն, անհրաժեշտ բուժզննումներ կանցնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան 70 օր անհետ կորած 6 ժամկետային զինծառայողներն արդեն Ստեփանակերտում են։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

«Տղաները բուժզննման կարիք ունեն: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծնողների հետ մեկտեղ հերոսներին ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զինծառայողներն առայժմ բժիշկների հսկողության տակ կմնան:

70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

Նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, նաև տղաների գտնվելու վայր ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին:

70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

ԱԻՊԾ տնօրենը զրուցել է նաև անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ։ Նա վստահեցրել է, որ բանակցող կողմերը գործի են դրել ամբողջ ներուժը՝ օր առաջ բոլոր գերեվարված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու համար։ Նա նաև հայտնել է, որ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամեն օր:

70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

Հիշեցնենք՝ այսօր ողջ գտնված զինծառայողների մասին արդեն երկու ամսից ավելի էր՝ որևէ լուր չկար։ Նրանք մնացել էին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։ Գտնված և հայրենիք վերադարձված զինծառայողներն են`

Արսեն Կարենի Այվազյանը,

Դավիթ Գեղամի Սահակյանը,

Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը,

Արթուր Գարիկի Հարությունյանը,

Արման Արշակի Արմաղանյանը,

Ռուսլան Սարգիսի Թումանյանը։