Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք սկսեց. տեսանյութ

Վերջին օրերի ընթացքում առաջին անգամ հանրահավաքին մասնակցում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Մինչ Եռաբլուրում Փաշինյանի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումներ են տեղի ունենում, Հայրենիքի փրկության շարժման մասնակից քաղաքական ուժերը Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքն են անցկացնում Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում։

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում այսօր առաջին անգամ հանրահավաքին մասնակցում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ժամը 15:00-ին Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքից հետո ընդդիմությունը ծրագրում է հիշատակի երթ անցկացնել դեպի Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք սկսեց. տեսանյութ

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ից սկսած` Երևանում հանրահավաքներ և երթեր են իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։