Փաշինյանը ոստիկանական ուժերի միջամտությամբ ճեղքեց Եռաբլուրում հավաքվածների դիմադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում մոտեցավ արցախյան պատերազմի զոհերի շիրիմների մոտ սգացող հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին հաջողվեց ոստիկանության ուժերի միջամտությամբ ճեղքել Եռաբլուրում հավաքվածների դիմադրությունն ու հասնել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները համատեղ հայտարարություն են տարածել

Նշենք, որ Եռաբլուրի մուտքի մոտ հավաքված ընդդիմադիրներից ոստիկաններն ու անվտանգության ուժերը ՀՀ վարչապետին պաշտպանեցին` վահաններով պատ կազմելով։

Հավաքվածներն այդ պահին վանկարկում էին «Նիկոլ, դավաճան»։

Ոստիկանությունը, քաղաքացիներին հրելով, բացեց վարչապետի ճանապարհը։

Պատերազմի զոհերի շիրիմների մոտ Փաշինյանը մոտեցավ նրանց սգավոր, ողբացող հարազատներին, զրուցեց նրանց հետ, ցավակցեց, ապա անվտանգության աշխատակիցներով շրջապատված` դարձյալ հեռացավ Եռաբլուրից։

Հիշեցնենք` արցախյան 2–րդ պատերազմը եռակողմ հայտարարությամբ դադարեցնելուց 40 օր անց`այսօրվանից սկսած, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված։ Նույն օրերը սգո ու հիշատակի են հայտարարվել նաև Արցախում։