Մեկ օրվա մեջ 470 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ավտոբուսներով վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է հասցվել 470 մարդ։ Ավտոբուսների երթևեկությունն իրականացվում էր ռուս խաղաղապահ զորախմբի ու զինվորական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։ Տեղեկությունն այսօր հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Աշնանային Շուշին․ ինչո՞ւ է հայուհու լուսանկարը հայտնվել Time ամսագրի 100 լավագույնների մեջ

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Արցախ՝ մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 42 հազար փախստական։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում ու վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտորդական կետերից։

Նրանք ապահովում են քաղաքացիների ապահով վերադարձն իրենց բնակեցման վայրեր, հումանիտար օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են