Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` կա սկզբունքային մեկ կարևոր իրողություն. դա առաջին հերթին ժամանակային իրավիճակն է, որի ընթացքում տեղի են ունենում պրոցեսները։ Ըստ նրա`ԱՄՆ–ում պատրաստվում են իշխանափոխության, նույն գործընթացն է տեղի ունենում բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ որոշակի ակնկալիքներ ունեն ԱՄՆ–ի նոր վարչակազմից։
«Առանցքայինը բնականաբար Մերձավոր Արևելքն է, որտեղ այսօր դեռևս իշխող ամերիկյան վարչակազմի հետ խնդիրներ ունեն Թուրքիան և Իրանը։ Մյուս կարևոր իրողությունն այն է, որ այն պատերազմական գործընթացները, որոնք տեղի ունեցան արցախում, ի հայտ բերեցին նոր հանգամանքներ կովկասյան տարածաշրջանում` ի դեմս Թուրքիայի դերի մեծացման, ռուս–թուրքական ձևաչափի նոր հարաբերակցության և Իրանի վերադիրքավորման»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի կարծիքով` 2018 թվականից ի վեր, երբ ԱՄՆ–ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, մեկնարկեց Իրանին ճնշելու նոր քաղաքականությունը, մինչդեռ Իրանի ղեկավարությունը գծեց ժամանակային որոշակի սահման ու սպասեց ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների արդյունքներին։
Ի՞նչ գին է պահանջում Թուրքիան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց
Ըստ արաբագետի` Իրանը չսրեց իրավիճակը և չձգտեց բաց ռազմական հակամարտության, այլ փորձեց պահպանել կայունությունը` զերծ պահելով երկիրը ցնցումներից ու սպասելով, թե Բայդենի նոր վարչակազմն ինչ դիրքորոշում կորդեգրի իրանական խնդրի առնչությամբ։
Արաբագետի գնահատմամբ` նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Թուրքիայի ու ԱՄՆ–ի ներկայիս հարաբերությունները, որովհետև Թուրքիան Իրանի նման նույնպես հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ, ուստի Իրանը մի կողմից բարեկամական ժեստ է կատարում Անկարայի նկատմամբ, բայց մյուս կողմից Թուրքիայի հանդեպ պահպանում է այն ուղեգիծը, որն ուներ նախորդ 2,5 տարիների ընթացքում։
Էրդողանին սխալ են հասկացել․ Ռոհանին կարծում է, որ Թուրքիայի հետ հարցն անցյալում է