«Բարև, իմ երազանքի նոր մարմին». Գոհար Ավետիսյանը դիմել է պլաստիկ վիրահատության

Տեսանյութում երևում է, որ դիմահարդարը դեռ հիվանդանոցում է։ Նրա հագին հետվիրահատական կորսետ կա, ամենուր վիրակապեր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ավելորդ քաշից ազատվելու համար դիմել է պլաստիկ վիրահատության։ Նա այդ մասին փաստող տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Դիմահարդարը նշում է, որ հոգնել էր անվերջանալի դիետաներից, որոնց արդյունքը չէր երևում կամ կարճ ժամանակ էր տևում։

Տեսանյութում երևում է, որ դիմահարդարը դեռ հիվանդանոցում է։ Նրա հագին հետվիրահատական կորսետ կա, ամենուր վիրակապեր են։

«Հաջողություն կախված փոր, կուրծք և ոչ միայն։ Բարև, իմ երազանքի նոր մարմին։ Առաջին օրն է վիրահատությունից հետո։ Ես այսօրվան սպասում էի մի ողջ կյանք»,–գրել է նա։

Դիմահարդարը շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին`աջակցության համար։ Գրել է, որ սիրում է նրանց։

Հիշեցնենք`ամուսնալուծությունից հետո դիմահարդարը 43 կգ-ով նիհարեց և նոր սեր գտավ։ Կարճ ժամանակ անց Գոհարն ամուսնացավ ու մայրացավ, ծնվեց նրա առաջնեկը`Գասպարը։ Երեխայի ծնունդից հետո Գոհարը նկատելիորեն նիհարեց, սակայն վերջերս կրկին գիրացել էր։ Այս անգամ դիմահարդարը խնդրի լուծումը վիրահատության միջոցով գտավ։

Պաշտպանական բնա՞զդ, թե՞ վախ. «դիմահարդարման գուրուն» սոցցանցում «հարցում» է անցկացրել

Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։