ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզանն այսօր վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- նշված է Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում։ Բանակցային գործընթացը տևեց մեկ տարի և երկու ամիս՝ ներառելով բանակցային 9 փուլ։
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի շրջանակում։
Իտալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին