ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արցախյան պատերազմում զոհվածների հիշատակի սգո երթին։ Տեղեկությունը Sputnuik Արմենիային հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ երթը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին` ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։
Հիշեցնենք՝ վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։
Հավելենք, որ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։