Մալիշևան պատմել է, թե ինչու են կորոնավիրուսով հիվանդների մարմնին կապտուկներ հայտնվում

Կան դեղամիջոցներ, որոնք ընդունող յուրաքանչյու հինգերորդ մարդը բախվում է այսպես կոչված «նյարդայնացնող արյունահոսությունների» հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հեռուստահաղորդավարուհի, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևան և բժիշկ-սրտաբան Դմիտրի Դուպլյակովը «Жить здорово!» հաղորդման ընթացքում պատմել են, թե ինչու են կորոնավիրուսի դեմ բուժում անցնող մարդկանց մոտ երբեմն կապտուկներ հայտնվում։

Գիտնականները նշել են COVID-19 վարակի վտանգը նվազեցնող լավագույն դիետան

Մալիշևան նշել է, որ կորոնավիրուսով հիվանդներին հաճախ արյունը ջրիկացնող դեղամիջոցներ են նշանակում, որոնք նախատեսված են միկրոտրոմբների առաջացումը կանխելու համար։ Նա նշել է, որ դեղամիջոցները (հակակոագուլյանտները) ընդունելու դեպքում տարեց մարդկանց մոտ կարող են կապտուկներ առաջանալ։

Միաժամանակ նրա գործընկերը հայտարարել է, որ նման դեղամիջոցներ ընդունող յուրաքանչյու հինգերորդ մարդը բախվում է այսպես կոչված «նյարդայնացնող արյունահոսությունների» հետ։ Նա նշել է, որ խոսքը ոչ միայն կապտուկների մասին է, այլև մեզի կամ լորձի մեջ արյան հետքերի։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ դա չի ազդում մարդու կյանքի վրա, կապտուկները ժամանակի ընթացքում կանհետանան։

Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը

Փորձագետը հստակեցրել է, որ դեղամիջոցների ընդունման չեղարկում պահանջող լուրջ արյունահոսություններ պատահում են մեկ տոկոսից էլ քիչ հիվանդների մոտ։

Բացի այդ, Մալիշևան հայտնել է, որ անտիկոագուլյանտներ ընդունող տարեցների մոտ կապտուկները կարող են ի հայտ գալ նույնիսկ պարզապես նրանց ձեռքը բռնելուց։

Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել