Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

Երևանից Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսներն ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ավելի քան 460 փախստական է վերադարձել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ, ընդհանուր առմամբ վերադարձածների թիվն ավելի քան 41 հազար է, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Երևանից Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսներն ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկները։

Փախստականների հերթական խումբը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում: Զինծառայողները նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Լավ է, որ ռուս խաղաղապահները կան. նրանց ներկայությունը կայունացնող գործոն է. Վրթանեսյան

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են