Ղարաբաղում ռուս սպա է պայթել ականի վրա

Սպան մահացու վնասվածքներ է ստացել։ ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ զինծառայողի ընտանիքին օգնություն ու աջակցություն կտրամադրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ռուս սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան ծանր վնասվածքներ է ստացել Շուշիի շրջանում ճանապարհային հատվածի ականազերծում իրականացնելիս»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինծառայողին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, բայց սպան մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

Խաղաղապահներն Արցախում մեկ օրում ավելի քան 1300 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։

Արցախում չպայթած զինամթերքը դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել․ ԱԻՊԾ