ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան համաձայնել է ամուսնանալ մեծբրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Ջիլքսի հետ:
Շարապովան կյանքի կարևորագույն իրադարձության մասին գրել է Instagram-ի իր էջում ՝ հրապարակելով սիրելիի հետ համատեղ լուսանկար։ Նշենք, որ հարսանիքի օրը 33-ամյա թենիսիստուհին դեռ չի հայտնել։
«Ես դեռևս մեր հանդիպման առաջին օրն ասեցի «այո»։ Դա մեր փոքրիկ գաղտնիքն էր, այնպես չէ՞»,- գրել է Շարապովան։
Շարապովայի ընտրյալը հայտնի գործարար և միլիոնատեր է։ 40-ամյա Ջիլքսը գլխավորում է «Paddle8» աճուրդի տունը, ինչպես նաև զբաղեցնում է Նյու Յորքի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
«Այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում». Ալեքսիս Օհանյանի կինը գովել է Շարապովային
Նշենք, որ այս տարվա փետրվարի 26–ին ճանաչված թենիսիստուհին ավարտեց կարիերան։
Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնությունը (2012, 2014), Ուիմբլդոնի (2004), ԱՄՆ բաց առաջնությունը (2006): Շարապովան Լոնդոնի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է: 39 անգամ հաղթել WTA մրցաշարերում: