Բորտնիկովը ժամանել է Երևան. նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը

Լուրեր են շրջանառվում, որ ՌԴ ԱԴԾ ղեկավարը Երևան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՝ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա

«ԱԴԾ ղեկավարն արդեն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը», - մեզ հետ զրույցում ասացին անվտանգության ծառայությունից:

Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Բորտնիկովը ժամանելու է Երևան` վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՝ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելու համար:

Նշվում է, որ Բորտնիկովը Երևանից մեկնելու է Բաքու:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվա չեն կանչել. տարածված լուրերը կեղծ են