Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին

Գյուղը պաշտպանող կամավորները նշում են, որ հայկական գյուղից մինչև ադրբեջանցիների մոտակա դիրքը ուղիղ գծով մոտավորապես 1 կիլոմետր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումը 1-1.5 կմ հեռավորության վրա է գտնվում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց կամավորներից մեկը, ով ընկերների հետ այս պահին կանգնած է գյուղի պաշտպանական դիրքերում։

Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին

«Ադրբեջանական ստորաբաժանումները 1-1.5 կմ մոտեցել են Շուռնուխին անտառային ճանապարհով։ Մենք նրանց շարժն արձանագրել ենք մոտավորապես ժամը 18.15-ին։ Հիմա ադրբեջանցի զինծառայողները գյուղից երևում են»,-ասաց տղամարդը։

Հայկական գյուղից մինչև ադրբեջանցիների մոտակա դիրքն ուղիղ գծով մոտավորապես 1 կիլոմետր է։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ տեղի աշխարհազորայինները ստիպված էին հեռանալ այն բանից հետո, երբ Հայաստանի ԶՈւ-ն դուրս է հանել հրետանին ու անձնակազմը մինչ այդ զբաղեցրած դիրքերից։

Տունը հրկիզել են ոչ թե Կապանում, այլ Ադրբեջանին հանձնվող գյուղում. տեսանյութ

«Գյուղում այժմ միայն կամավորներն են։ Կանանց ու երեխաներին դուրս ենք հանել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»-, ասաց Արշակյանը։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Այսօր սյունեցիները փակել էին Գորիս-Կապան մայրուղին։