ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանարապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան եռօրյա մասնավոր այցով մեկնեց Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին երկրորդ նախագահի գրասենյակից:
Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի կունենա «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նիստը։ Ռոբերտ Քոչարյանը, որը 2009 թվականից ընդգրկված է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում, մասնակցելու է այդ նիստին։
Առայժմ հայտնի չէ` եռօրյա այցի շրջանակում այլ հանդիպումներ կլինեն, թե ոչ։
Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան