Փամբուխչյանը կգլխավորի Ռուսաստանում կապի խոշորագույն օպերատորներից մեկը

Փամբուխչյանը համակարգելու է բիզնեսի զարգացման ու արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմեբրի – Sputnik. Ռուսաստանում «Մագնիտ» մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի նախկին գլխավոր տնօրեն Խաչատուր Փամբուխչյանը կդառնա «Մեգաֆոն» ընկերության գործադիր տնօրենը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։  

Գևորգ Վերմիշյանը «ՄեգաՖոնի» գլխավոր տնօրեն նշանակվեց

Փամբուխչյանի նշանակման մասին որոշումը կայացվելու է 2021 թվականի հունվարին բաժնետերերի ժողովի ժամանակ։

«Մեր ընկերության յուրահատկության ընկալումն ու միաժամանակ Խաչատուր Փամբուխչյանի մեծ փորձը հարակից ոլորտներում, թույլ կտան մեզ դառնալ էլ ավելի արդյունավետ, նոր հնարավորություններ տեսնել զարգացման ու ձևավափոխության համար», - ասել է «Մեգաֆոնի» գլխավոր տնօրեն Գևորգ Վերմիշյանը։

Նշվում է, որ Փամբուխչյանը համակարգելու է բիզնեսի զարգացման ու արդյունավետության բարձրացման հարցերը։

«Կախարդական կանալիզացիա»․ ինչու են Հայաստանի բջջային օպերատորներն ուզում գնել «Բիլայնը»

Խաչատուր Փամբուխչյանը «Մեգաֆոնի» տնօրենների խորհրդի անդամ է, նաև «ՅուէՍէՄ Տելեկոմ ընկերության առևտրային տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ 2008-ից 2018 թվականների զբաղեցրել է «Մագնիտի» ֆինանսական տնօրենի պաշտոնը, իսկ 2018 թվականին գլխավորել է ընկերությունը։ Բացի այդ, 2020 թվականի փետրվարից DTS Retail ընկրության տնօրենների խորհրդի անդամ է։

«Մեգաֆոնը» Ռուսաստանում կապի խոշորագույն օպերատորներից է։ 2019 թվականի տվյալներով` ընկերությունը բջջային կապի 75,2 միլիոն բաժանորդ է ունեցել։

Պինդ եղեք, վերջում արև է դուրս գալու. Սոլովյովը տեսաուղերձով դիմել է իր հայ ընկերներին