Մնաց մեկ քայլ. Վազգեն Թևանյանն աշխարհի անհատական գավաթի կիսաեզրափակիչում է

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում գորգ դուրս եկած հայ չորս ըմբիշներից միայն Վազգեն Թևանյանն է շարունակում ոսկե մեդալի համար պայքարը ։ Մյուսները նախնական գոտեմարտերում պարտվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 65կգ քաշային Վազգեն Թևանյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո այսօր անցավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանի հետ։

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը աշխարհի գավաթում

Թևանյանը քառորդ եզրափակիչ էր հասել երկու անընդմեջ հաղթանակից հետո։ Մեր ըմբիշը նախ 6:0 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Նիկոլայ Գրահմեսին, ապա բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով, հաղթել էր Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամմադ Ալիին։ Քառորդ եզրափակիչում էլ Թևանյանը նորից բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով, հաղթանակի էր հասել ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում այսօր գորգ դուրս եկան նաև 61, 79, 86 կգ քաշայինները։

61կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանն առաջին գոտեմարտում 8։7 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Պապիկյանը պարտվեց ռուսաստանցի Աբասհաջի Մագոմեդովին։

79կգ քաշային կարգում Արման Ավագյանը, առաջին իսկ գոտեմարտում 2։6 հաշվով պարտվելով ղրղըզ Արսալան Բուդաժապովին, դուրս մնաց հետագա պայքարից։

86կգ քաշային կարգում էլ Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Իսպանիան ներկայացնող Թեյմուրազ Ֆրիևին։

Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

Հիշեցնենք, որ այսօր անհատական գավաթի խաղարկության 57կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևի հետ։

Նշենք` դեկտեմբերի 12-ին Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կկայանա որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):

Մալխաս Ամոյանն արժանացավ արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալի