Լոռին նոր մարզպետ ունի. նախկին փոխմարզպետը վերադառնում է հարազատ մարզ

Գործադրի նիստում որոշում ընդունվեց, թե ով է փոխարինելու հրաժարականի դիմում ներկայացրած Անդրեյ Ղուկասյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Լոռու մարզպետ նշանակել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանին։

«Ինքս իմ խղճի առաջ պարզճակատ եմ». Լոռու մարզպետը բացատրել է` ինչու է հրաժարվում պաշտոնից

Նա դեկտեմբերի 8-ին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ նրան նոր պաշտոն են տալու։

Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր որոշումը պայմանավորելով քաղաքական թիմի որոշմամբ։

Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, կամ որտե՞ղ պետք է ապրի ՀՀ նոր վարչապետը

Լոռու նորանշանակ մարզպետն այսօր ներկա էր կառավարության նիստին։ Գործադիր մարմնի անդամները նրան ուղղված հարցեր չունեին։ Նշանակման մասին որոշումն ընդունվեց միաձայն։

«Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք ձեզ և մաղթում հաջողություններ»,– ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ Արամ Խաչատրյանը ծնվել է 1978թ. հուլիսի 6-ին Վանաձորում։ 1999թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999-2001թթ. եղել է դասակի հրամանատար, 2001-2004թթ.՝ վաշտի հրամանատար, 2004-2009թթ.՝ գումարտակի շտաբի պետ, մայոր: 2010-2018թթ.՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, 2012-2016թթ.–ին՝ Վանաձորի ավագանու անդամ:

2018թ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ: Իսկ 2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով:

Խաչատրյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։

Առաջիկայում 2 փոխնախարարի պաշտոնանկ կանեն, ո՞վ կլինի Առաքելյանի տեղակալը. «Հրապարակ»