Ի՞նչ են պահանջում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները

Ավելի վաղ տելեգրամ–ալիքներում տարածվել էին լուսանկարներ քաղաքապետարանում աշխատակիցների կուտակումներից։ Նշվում էր, թե իբր նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե իբր քաղաքապետարանի աշխատակիցները պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը։

Ոչ թե պարգևավճար, այլ 13-րդ աշխատավարձ. ինչ են ստացել ԱԺ աշխատակիցները

«Ոչ մի հրաժարական էլ չեն պահանջել։ Լուրեր էին տարածվել, որ 13-րդ աշխատավարձ չի լինելու, դրա համար հավաքվել էին», – ասաց Կուբատյանը։

Նա նշեց, որ դեռևս որոշում չկա` աշխատակիցները կստանա՞ն 13-րդ աշխատավարձ, թե՞ ոչ։ Նրա խոսքով` աշխատակիցները արդեն վերադարձել են իրենց աշխատասենյակներ։

Ավելի վաղ տելեգրամ–ալիքներով տարածվել էին լուսանկարներ քաղաքապետարանում կուտակված աշխատակիցներից։ Ասվում էր, թե իբր նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով 16 ընդդիմադիր կուսակցություններ բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն, Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, մի շարք բուհեր և մտավորականներ։

Այս պահին նույնպես ընթանում է ընդդիմադիրների կազմակերպած երթը, որը մեկնարկել է Երևանի Հալաբյան փողոցից։

Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում