Հարությունյանը Սյունիքում քննարկել է սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

«Ես էլ կուզեի թշնամուց 150 կմ հեռու լինել». Սյունիքի մարզպետը` ցուցարարներին

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ–ից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

Զորամիավորման հրամանատարն ու Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստան– Ադրբեջան սահմանին ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

«Ադրբեջանցիները գալու են, այս սարերում դիրքավորվեն». կապանցիները ճանապարհ են փակել

Հիշեցնենք` Սյունիքի մարզի Կապան համայնքում բնակիչները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Բողոքի ակցիան ուղղված է սահմանների անվտանգության խնդրին։

«Թուրքը սնայպերով խփում է իմ գերեզմանին». լարված իրավիճակ Սյունիքում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան