Հարուցված են քրեական գործեր. դատախազությունը` պատերազմի վերաբերյալ հրապարակումների մասին

Տարբեր քննչական մարմիններում հարուցված են քրեական գործեր` հանցակազմ պարունակող հրապարակումների, ուղիղ եթերների, ասուլիսների ժամանակ արված հայտարարությունների մասով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Պատերազմի վերաբերյալ հրապարակումների շուրջ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին իրավապաշտպանների ակցիայի ժամանակ ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ստեփանակերտում ադրբեջանցիներ չեն բնակեցվի. Արցախի նախագահի խոսնակը հերքում է

«Հանցակազմ պարունակող բոլոր հրապարակումները եղել են դատախազության ուշադրության կենտրոնում։ Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր, առաջիկայում ավելի մանրամասն կտեղեկացնենք»,- ասել է նա։

Աբրահամյանն ասել է, որ տարբեր քննչական մարմիններում հարուցված են քրեական գործեր հանցակազմ պարունակող հրապարակումների, ուղիղ եթերների, ասուլիսների ժամանակ արված հայտարարությունների մասին։ Դրանց շարքում է ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տրամադրելու մասին ինֆորմացիայի հրապարակումը։

Հիշեցնենք, որ այսօր իրավապաշտպանները ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա էին անում՝ պահանջելով հանդիպում դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Փոքրիկ տեղեկատվական սադրանք. դատախազի խորհրդականը հերքում է դիմումների մասին լուրը