Էդմոն Մարուքյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մոսկովյան այցի մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։

Թե որն է նրա այցի նպատակը, հայտնի չէ։ Պետունցը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Հավելենք, որ Մարուքյանը երեկ հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, քննարկել էին երկրում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։