Արցախցիները ժամանակավոր աշխատանքով կապահովվեն Հայաստանում

Կառավարության մշակած նոր միջոցառումը նախատեսում է մինչև 3 ամիս ժամկետով աշխատանքային պրակտիկա, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն ամսական 100 000 դրամի չափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված ու Հայաստանում գտնվող գործազուրկ քաղաքացիները կապահովվեն աշխատանքով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Կառավարությունը հույս ունի, որ ՀՀ–ում հյուրընկալված արցախցիները 3 ամսում կվերադառնան Արցախ

«Միջոցառումը նախատեսում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում, մասնավորապես գործազուրկ անձանց հնարավորություն տալ մինչև 3 ամիս ժամկետով գործատուների մոտ անցնել աշխատանքային պրակտիկա, որի դիմաց այդ քաղաքացիները կվարձատրվեն ամսական 100 000 դրամի չափով»,– ասաց նախարարը։

Կառավարությունն իր կողմից ծրագրում է ներգրավված գործարարներին կաջակցի յուրաքանչյուր անձի համար 34 000 դրամով։

Միջոցառման շահառուներ կարող են դառնալ հիմնականում Արցախի`Ադրբեջանին անցած տարածքների բնակիչները։

Արայիկ Հարությունյանը խոստանում է` քաղաքացիներին կտրամադրեն բնակարաններ, հիփոթեքը կվճարեն

Մեկ այլ ծրագրով կառավարությունը նախատեսում է աջակցել գյուղական համայնքներում ժամանակավորապես բնակվող արցախցիներին` նրանց հասարակական աշխատանքում ներգրավելով։

Այս դեպքում, Առաքելյանի խոսքով, շահառուները յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կստանան 8000 դրամ աշխատավարձ։

«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին