ՌԱԴԻՈ

Իշխանության ամենավերին օղակում անձերի փոխատեղումը կարող է վերջին քայլը լինել. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանին Արարատ Միրզոյանով փոխարինելու հեռանկարին։ 
Sputnik
Իշխանության ամենավերին օղակում անձերի փոխատեղումը կարող է վերջին քայլը լինել. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` իշխանության ամենավերին օղակում անձերի փոփոխատեղումն, ինչ–խոսք, պետք է լիներ իշխանության զինանոցում, բայց այդ քայլը կարող է վերջինը լինել` իշխանությունն ինչ–որ կերպ պահելու կամ երկարաձգելու ակնկալիքով։

«Զղջում եմ ասածիս համար». Շենավանի համայնքապետն այլևս չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

Ըստ նրա` այդ քայլն ամենայն հավանականությամբ նախապատրաստվում է. Արարատ Միրզոյանը մի քանի օր է, ինչ տարբեր հանդիպումներ է ունենում ոչ միայն քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների, այլև ՀՀ նախագահի ու այլոց հետ։ 

«Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է երկրորդ բևեռ ձևավորել «Իմ քայլը» դաշինքում, այսինքն` ձգտում է անհրաժեշտության դեպքում գործարկել «Պլան Բ»–ն, որովհետև «Պլան Ա»–ն` Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ իշխանության ղեկին պահելը, ակնհայտորեն չի ստացվում և ամեն օր, ամեն ժամ այդ ռեսուրսը սպառվում է։ Դրան զուգահեռ` սպառվում է նաև իշխանության ռեսուրսը, երկրում փաստացի և կատարյալ անիշխանություն է։ 1988 թվականից ի վեր չեմ հիշում մի դեպք, որ երկրում այսքան երկար ժամանակ լիներ նման իրավիճակ, երբ պետական համակարգն ընդհանրապես ադեկվատ չէ ու չի արձագանքում երկրում տիրող իրավիճակին»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Ընդդիմության ինստիտուտը երեսուն տարվա մեջ Հայաստանում այդպես էլ չկայացավ. Քեռյան

Հակոբյանի համոզմամբ` իրավիճակն այսօր պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյանով։ Քաղտեխնոլոգը նշում է, որ այս քաոսում` պետականության կազմաքանդման գործընթացում, թեև Փաշինյանի դերակատարումը շատ մեծ է, բայցևայնպես, սա ամբողջ իշխանական թիմի ձախողումն է։

Ըստ նրա` այն մարդիկ, որոնք իշխանության մեջ են, ինչ–որ լծակներ ունեն, բայց ոչինչ չեն արել այս իշխանության գալու համար, 2,5 տարի շարունակ ամբողջովին կախման մեջ են եղել Փաշինյանից, չեն ազդել որոշումների կայացման վրա, հետևաբար, նման մարդկանցից բաղկացած թիմի ամենավերին օղակում անձերի փոխատեղումը հարց չի լուծի։       

Տրված ժամանակը լրացավ. ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին