ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է լինի իրավական գործընթաց և ինչպես Հայաստանի ներկայիս իշխանությունները, այնպես էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու իր թիմը պետք է ասեն այն, ինչ եղել է։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը մեկնարկել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ կրկեսի հարակից տարածքից:
«Տեղի է ունեցել դավադրություն ու դավաճանություն։ Պատերազմի 4–րդ օրը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին ասել է, որ պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ հոկտեմբերի 12–ին ես՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, արտախորհրդարանական ուժերի և Փաշինյանի հանդիպման ժամանակ ասել եմ, որ ամեն կերպ պետք է ՌԴ նախագահին խնդրել կանգնեցնել պատերազմն ու ընդունել նրա առաջարկը»,–ասաց Շարմազանովը։
Շարմազանովը նաև հիշեցնում է, որ Փաշինյանը հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ինչը, Պուտինի բնորոշմամբ, իր համար «անհասկանալի» է եղել։
Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը. Արցախում շրջափակման մեջ նաև ռուս խաղաղապահներ կան
Նրա խոսքով`իրենք թույլ չեն տան Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններ անցկացնել ու նշանակել իր կամակատարին։
«Իմ քայլից ոչ մեկը չպետք է վարչապետ դառնա»,–ասաց Շարամազանովը։
«Իմ սյուբեկտիվ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ կան հանցավոր անգործուության և հանցավոր դավադրության գործոններ»,–ասաց նա։