ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Գիշերը Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են դեկտեմբերի 15-ին` ժամը 02։21-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին․ վահանակը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արթուր Հ․-ն (ծնված 1993 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Նրանք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Դ․-ին (ծնված 2000 թ․), որը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Արագաչափերի անջատում, պարտքերի ներում. ինչի՞ կհանգեցնի վարչապետի նոր առաջարկը