Վերականգնվել է ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը

Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից օգտվելու համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ 2020թ. դեկտեմբերի 1-ից վերականգնվել է վարչության բնականոն աշխատանքը և իրականացվում է քաղաքացիների սպասարկում:

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Նշվում է, որ անձնագրի վավերականության ժամկետն անցնելու կամ անձնագիրը կորցնելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ՝ սոցիալական քարտ, հաշվառման մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ:

«Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից օգտվելու համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ,»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մի շտապեք փոխել անձնագիրը. ժամկետանցները ՀՀ–ում կարող են օգտագործվել ևս մեկ տարի

Հավելենք, որ 16 տարին լրացած անձը կարող է անձամբ դիմում ներկայացնել, իսկ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաների փոխարեն դիմում է նրանց ծնողը՝ անձը հաստատող համապատասխան փաստաթղթերով։