Վերադարձած 44 գերիներից 26-ի մասով ՀՀ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան

Այս ամբողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է գերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվ կապի մեջ եղել նրանց հարազատների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 44 գերիներից 26-ի մասով ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սոցցանցերում չտարածել գերիների տվյալները․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնական Fecebook-յան էջը։

Եղիշե Կիրակոսյանը նաև նշում է, որ այս ամբողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է գերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվ կապի մեջ եղել նրանց հարազատների հետ։

«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ»,– հայտնում է Կիրակոսյանը։

«Ոնց էլ լինի` անուններ կտա». անհետ կորած զինվորներից մեկը գերիների խմբի հետ վերադարձել է

Հիշեցնենք`դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։

Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Հայ ծերունու գլխատման դեպքը կներառվի ՄԻԵԴ–ի գանգատում. Ադրբեջանը դեռ թաքցնում է փաստերը

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։