Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհ էր դարձել 114 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջաններում 4.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, նշված է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 15-ին, ժ. 00.58-ին։

Էպիկենտրոնը Վան քաղաքից 46 կմ դեպի հյուսիս է, որտեղ բնակվում է 371 հազար մարդ։ Օջախը 9 կմ խորության վրա է։

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել էր 114-ի։