ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվի Մոսկվա

Այցի շրջանակներում Արմեն Սիմոնյանը կքննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի համապատասխան որոշումից։

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

Մոսկվա այցի շրջանակներում Արմեն Սիմոնյանը կքննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանը պետք է Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը