Տաթևիկ Կարապետյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ առաջնորդների 100-յակում է

Մեկ տարվա պատմություն ունցող վարկանիշում Սամվել Կարապետյանի դստեր անունն արդեն երկրորդ անգամ է հայտնվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանի (գործարար Սամվել Կարապետյանի դուստրը) անունը կրկին հայտնվել է «Choiseul 100» վարկանիշում: Տեղեկությունը հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

«Հեղինակավոր փորձագետներն ընտրում են ժամանակակից ռուսական բիզնեսի` մինչև 40 տարեկան ամենավառ և տաղանդավոր ներկայացուցիչներին, որոնց ներուժը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

«Choiseul 100» անկախ վարկանիշում ընդգրկվում են այն անձանց անունները, որոնք վերափոխում և արդիականացնում են ռուսական տնտեսությունը և նպաստում երկրի դիրքերի ամրապնդմանը:

Փարիզի Շուազել ինստիտուտն ու Մոսկվայի ֆրանս-ռուսական առևտրաարդյունաբերական պալատին կից «Օբսերվո» վերլուծական կենտրոնը վարկանիշը մշակել են 2020 թվականի ընթացքում։

«Նման է Էմիին, բայց ավելի սիրուն է». Տաթև Կարապետյանի լուսանկարը քննարկման թեմա է դարձել

Այս վարկանիշը կազմվում է 2019 թվականից և հրապարակվում ՌԲԿ գործարար թերթում։ Տաթևիկ Կարապետյանի անունն արդեն երկրորդ անգամ է հայտնվում այդ ցանկում։

Համեստ և ճաշակով. Տաթևիկ Կարապետյանը չի դադարում զարմացնել իր անթերի ոճով. լուսանկար