ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը դեկտեմբերի 4-ին վայր դրեց պատգամավորական մանդատը։
Նա շեշտել էր, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար իր պատգամավորական մանդատի ռեսուրսը գնահատում է ոչ բավարար։
Իմքայլական պատգամավորը հրաժարվում է մանդատից ու վերադառնում «արմատներին»
Մեխակյանը նաև տեղեկացրել էր, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի իր հարազատ մարզում` Արմավիրում՝ որպես մարզպետի տեղակալ։