Պատերազմի հետևանքով 10-ից ավելի հայաստանյան բանկեր են տուժել Արցախում

Արցախյան բանկերում ՀՀ ԿԲ–ի կատարած ռիսկերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը կարող է դիմակայել կրած վնասներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե պատերազմն ինչ ազդեցություն է ունեցել Արցախի բանկային համակարգի վրա։ ԿԲ նախագահը հավելեց, որ որևէ թվային տվյալ այս պահին դեռ չի կարող հրապարակել։

ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Դանիել Ազատյանն էլ հայտնեց` արցախյան բանկերում ռիսկերի գնահատումը ցույց է տվել, որ դրանք կենտրոնացված չեն մեկ–երկու բանկի մոտ։

Դոլարի թանկացումից ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը 5-7 մլրդ դրամի վնաս են կրել. ԿԲ նախագահ

«Մեր վերլուծություններն այս պահին ցույց են տալիս, որ 10-ից ավելի բանկեր հավասարաչափ, որոշակի համամասնությամբ այնտեղ ունեին ներդրումներ, և մենք մտահոգություն չունենք, որ մեկ–երկու բանկում կարող են այդ մասով էական խնդիրներ առաջանալ»,– ասաց Ազատյանը։

Նրա դիտարկմամբ` այս փաստը վկայում է ՀՀ ֆինանսական համակարգի կողմից առկա ռիսկերը կլանելու կարողության մասին։

Հայաստանում բանկային ավանդների վերադարձի նոր խնդիրներ են առաջացել. ԿԲ նախագահ