Նոր անձնակազմ է մեկնել սահմանագոտի. ՀՀ ՊՆ–ն լուսանկարներ է հրապարակել

Սահմանագոտի մեկնողներն անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման հրահանգներ են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Զինված ուժերի զորամասերից մեկում իրականացվել է պետական սահմանագոտու պահպանությանը ներգրավված պահեստազորայինների և կամավորականների հերթափոխ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նոր անձնակազմ է մեկնել սահմանագոտի. ՀՀ ՊՆ–ն լուսանկարներ է հրապարակել

«Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության։

Նոր անձնակազմ է մեկնել սահմանագոտի. ՀՀ ՊՆ–ն լուսանկարներ է հրապարակել

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն` ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել։